Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

Գիտական խորհրդի նիստ ԵՊԲՀ-ում

Գիտական խորհրդի նիստ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ում այսօր անցկացված  գիտական խորհրդի  նիստը մեկնարկեց համալսարանական հիվանդանոցների 2017 թվականի գործունեության հաշվետվությամբ:  Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանն իր զեկույցում հանգամանալից ներկայացրեց «Հերացի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրների անցած տարվա գործունեությունը:

«Հերացի» հիվանդանոցային համալիրում 2017 թվականին ստացիոնար պայմաններում բուժօգնություն է  ստացել 8403 քաղաքացի, իսկ «Մուրացան»-ում՝ 10888: Պրոռեկտորի խոսքով՝ վերջին վեց տարում երկու հիվանդանոցում էլ աճել է ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացած քաղաքացիների թիվը շուրջ 6700-ով: Սա պայմանավորված է հատկապես անհետաձգելի բուժօգնության ծառայությունների առավել ծանրաբեռնված աշխատանքով և բարձր դիմելիությամբ: Երկու բուժհաստատությունում էլ նվազել են մահվան դեպքերը:

Արմեն Մինասյանն ընդգծեց, որ կատարված և շարունակվող բոլոր աշխատանքների հիմքում առաջին հերթին պացիենտների բուժման որակի բարձրացումն է: Իրականացվող աշխատանքները բխել են բուհի զարգացման ծրագրից: Ինչպես նախորդ տարում, այնպես էլ ընթացիկ ժամանակահատվածում և առաջիկայում օրակարգային են նոր ծառայությունների ներդրման, անբարեկարգ տարածքների վերանորոգման, ինչպես նաև նորագույն բժշկական սարքավորումների ձեռքբերման  հարցերը:

2017թ.  մի շարք նոր ծառայություններ են ներդրվել, մասնավորապես՝ «Հերացի»  համալսարանական հիվանդանոցը համալրվել է Ուրոլոգիական կլինիկայով, բացվել է  նաև Արյունաբանական կետ:  Երևանի կենտրոնում արյունաբանական նոր ծառայության ստեղծումը ևս անհրաժեշտություն էր, քանի որ այն պայմանավորված էր արյան և դրա բաղադրամասերի փոխներարկման անհրաժեշտությամբ: Մեկ տարում հավաքագրվել է ավելի քան 600 դոնոր, որից ավելի քան 200-ը ԵՊԲՀ ուսանողներն են:  Առաջիկայում աշխատանքներն են իրականացվելու դոնորների ռեեստրի ստեղծման ուղղությամբ: Նախորդ տարի բացվել է նաև «Մուրացան»  հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման բաժանմունքի  վերանորոգմած  մասնաշենքը:

Հիվանդանոցների գործունեությունից չեն վրիպել նաև մարզային այցելությունները, որոնց շրջանակում երկու հիվանդանոցի բուժաշխատողների կողմից անվճար մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել հազարավոր քաղաքացիների:

Հիվանդանոցային աշխատանքների առանցքում է նաև ապահովագրական ծառայության ներդնումը և զարգացումը: Արմեն Մինասյանը որպես հաջողված օրինակ մատնանշեց ԵՊԲՀ աշխատակիցների համար ապահովագրական քարտերի տրամադրման ծրագիրը:

Հաջողությունների թվում էր նաև այս տարվա հունվարին բացված հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, որը եզակի է տարածաշրջանում:

Անցած տարում իրականացվել  է նաև  կլինիկական օրդինատորների խրախուսման ծրագիր: Բուհի ղեկավարությունն այս կերպ նպատակ ունի խրախուսել այն սովորողներին, ովքեր ուսմանը զուգահեռ նաև ակտիվ կլինիկական գործունեություն են իրականացնում, հերթապահում են բաժանմունքներում:

Պրոռեկտորը տեղեկացրեց, որ հետագա  ծրագրերի թվում է պալիատիվ բուժօգնության, ինչպես նաև հեռաբժշկության բաժանմունքների ստեղծումը:

Գլխավոր հաշվապահի տեղակալ Բեատրիսա Կեովտերելյանն էլ զեկուցեց համալսարանական հիվանդանոցների ֆինանասական գործունեության վերլուծության արդյունքների մասին:

Ամփոփելով համալսարանական հիվանդանոցների գործունեության հաշվետվությունը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ այսօր շնորհիվ համակարգված աշխատանքի համալսարանական երկու հիվանդանոցները, ինչպես նաև արդեն մի քանի ամիս  ԵՊԲՀ-ի կազմում գործող Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը  լրջագույն դերակատարում ունեն մայրաքաղաքի առողջապահական համակարգում: Նրա գնահատմամբ՝ մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, որի արդյունքներն արդեն տեսանելի են:

Գիտական խորհրդի նիստի օրակարգը հագեցած էր: Հաստատվեց Իրավաբանական բաժնի պետ Մելիք Սողոմոնյանի կողմից ներկայացված  կանոնակարգերի փոփոխությունները: ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանը Գիտական խորհրդի ուշադրությանը ներկայացրեց բուհի Հոգաբարձուների խորհրդի որոշման նախագիծը, որը վերաբերում էր ռեկտորի կրթաթոշակ սահմանելու և այդ կրթաթոշակի տրամադրման կարգի հաստատմանը:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ բուժհաստատությունների կառավարման վերապատրաստման դասընթացի կրթական ծրագրին և պլանին, որը ևս հաստատվեց խորհրդի անդամների կողմից:  Գիտական խորհրդի նիստում հաստատվեց նաև ուսումնական գրականության հերթական ցանկը,  անցկացվեց գիտական կոչումների շնորհման և ամբիոնների վարիչների, պրոֆեսոների պաշտոնների ընտրության մրցույթ:

Գիտական խորհրդի նիստի ընթացքում ԵՊԲՀ ռեկտորը խորհրդի անդամների  անունից շնորհավորեց նաև ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կառլեն Ադամյանին Ղրղզստանի Առողջապահության նախարարության ակադեմիկոս Միրսաիդ Միրախիմովի անվան սրտաբանության և թերապիայի ազգային կենտրոնի և Ներքին հիվանդություններով զբաղվող բժիշկների ասոցիացիայի կողմից ակադեմիկոս Միրախիմովի անվան մեդալին արժանանալու առթիվ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ